Վերջերս համացանցում մեծ տարածում էր ստացել Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարի կրկնօրինակը, որն ամբողջովին պատրաստված էր գրասենյակային ամրակներից։ Այս նկարը սկսեցին անվանել սարսափի խորհրդանիշ։ Իրականում նկարի հեղինակը՝ ամերիկացի Ադամ Հիլմանը, համացանցում բավականին երկար ժամանակ է՝ հեղինակություն է վայելում։ Եվ այդ ամենը՝ շնորհիվ նրա անսովոր նկարների։

Մեր անհանգիստ դարաշրջանում մարդիկ անընդհատ նոր միջոցներ են փնտրում նյարդերը խախտելու համար, իսկ ուրիշներն էլ՝ հակառակը, անում են ամեն ինչ, որպեսզի հանգստացնեն նյարդերը։ Ինչքան էլ տարօրինակ թվա, սակայն նյարդերը հանգստացնելու լավագույն ձևերից մեկն իրերի սիմետրիկ կամ հարմոնիկ դասավորվածությունն է։ Իր ստեղծագործություններում Ադամ Հիլմանն առաջնորդվում է հենց այս գաղափարով։ Ինքն իրեն անվանում է «objects arranger», որը կարելի է բացատրել որպես «իրերի կազմակերպիչ»։ Նա մեծ դժվարությամբ դասավորում է կոնֆետները, մրգերը և թխվածքները, սոխից և մարմելադե արջուկներից գրադիենդներ է պատրատում, «Tic-Tac»-ից պատրաստում է «Աստղազարդ գիշեր»-ի կրկնօրինակը։ Եվ այս ամենն՝ առանց ֆոտոշոփի։ Եթե իրական պերֆեկցիոնիստի համար ստեղծագործական աշխատանք կա, ապա սա հենց դա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել