Խոյ
Վանում է. Խոյերն ամեն ինչ այնքան սրտին մոտ են ընդունում, որ ցանկացած մանրուքից կարող են խոշոր վիճաբանություն ստեղծել ու նույնիսկ ծեծկռտուք:
Ցուլ
Հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում Ցուլերը հետաձգում են ամեն ինչ, հայտնում, որ աշխատանքի չեն գալու, անջատում են հեռախոսը ու իրենց այնպես են պահում, ասես աշխարհի վերջն է եկել:
Երկվորյակ
Երկվորյակները սովորաբար իրենց այնպես են պահում, ասես աշխարհում ամեն ինչի մասին բոլորից լավ գիտեն, չնայած իրականում դա այդպես չէ:
Խեցգետին
Ձեր բախտը կբերի, եթե ձեզ գոնե մեկ րոպե հաջողվի գտնվել Խեցգետնի կողքին, որը ամեն ինչում վստահ է: Նրանց անընդհատ Ձեր աջակցությունն է պետք:
Առյուծ
Շատ Առյուծներ այնքան հպարտ ու ինքնասիրահարված են, որ երբ զգում են, որ իրենց չեն գնահատում, սկսում են անընդհատ նվնվալ:
Կույս
Կույսերն այնքան վատատես են ու այնքան բծախնդիր, որ երբեմն պարզապես ստիպված ես անտեսել դա, բայց նրանք, միևնույն է, չեն հանգստանա ու կսկսեն ծաղրել ձեզ:
Կշեռք
Կշեռքը ձեզ կասի միայն այն, ինչ դուք ուզում եք լսել և ոչ ավելին: Ընդ որում՝ նրանք ուրիշներից էլ են կարողանում ստանալ հենց այն, ինչ իրենք են ուզում:
Կարիճ
Նրանք այնքան լուրջ են վերաբերվում մանրուքներին, որ խանդ ու բարկություն են զգում բառացիորեն ամեն ինչից:
Աղեղնավոր
Վանում է. նրանց կատարելապաշտությունն ու գերիշխելու ձգտումը կարող է վանել: Եթե դուք այնպես չեք անում, ինչպես նրանք են ասում, ուրեմն՝ սխալվում եք։
Այծեղջյուր
Եթե գործերը լավ ծրագրված չեն ու արագ կողմնորոշվելու կամ իմպրովիզի անհրաժեշտություն կա, Այծեղջյուրն ինքն իրեն կորցնում է:
Ջրհոս
Ջրհոսն իր տրամաբանությունն ու մտածելակերպը կատարյալ է համարում ու լռելու և լսելու փոխարեն շարունակում է խորհուրդներ տալ:
Ձկներ
Երբեմն թվում է, որ նրանք դանդաղեցված տեմպով են ապրում, ու ինչ-որ բան անելու համար նրանցից եռակի շատ ժամանակ է պահանջվում, քան մեկ ուրիշից: