Մարդասպանների մասին հիշելիս արյունը երակներում սառչում է, սակայն ամենասարսափելին այն է, երբ այդ մարդասպանները երեխաներ են լինում: Դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարող է երեխան սպանություն կատարել, այն էլ՝ առանձին դաժանությամբ:

Ալիսա Բուստամանտ

15-ամյա աղջիկը սպանել է իր կրտսեր հարևանուհուն և թաքցրել դին: Ալիսա Բուստամանտը պլանավորել էր սպանությունը՝ այն հարմար ժամանակ կատարելով: Հոկտեմբերի 21-ին նա հարձակում է գործել հարևանուհու վրա, խեղդամահ արել նրան, կտրել կոկորդը, ապա դանակով հարված հասցրել: Ոստիկանության սերժանտը, որը 9-ամյա Էլիզաբեթի անհետացումից հետո հարցաքննել է փոքրահասակ մարդասպանին, ասել է, որ Բուստամանտը խոստովանել է, թե որտեղ է թաքցրել աղջկա դին: Նա ոստիկաններին ուղեկցել է անտառային մի վայր, որտեղ գտնվել է դին: Աղջիկը հայտնել է, որ ցանկացել է իմանալ, թե ինչպիսի զգացումներ են ունենում մարդասպանները, այդ պատճառով էլ այդ քայլին է գնացել:

Ջորջ Սթինի կրտսեր

1944թ. հունիսի 16-ին ԱՄՆ-ում ռեկորդ սահմանվեց. Ջորջ Սթինին, ով 14 տարեկան էր, ամենաերիտասարդ մարդը դարձավ, որը մահապատժի ենթարկվեց ԱՄՆ-ում: Ջորջը դատապարտվեց երկու աղջիկների՝ 11-ամյա Բեթթի Ջուն Բինիկերի և 8-ամյա Մերի Էմմա Թեյմսի սպանության համար, որոնց մարմինները հայտնաբերվել էին գետի ափին: Աղջիկների գանգերին ծանր հարվածներ էին եղել հասցված: Ջորջը խոստովանել է մեղքը, ինչպես նաև նշել, որ ցանկացել է սկզբում սեռական հարաբերության մեջ մտնել Բեթթիի հետ, սակայն պարզապես սպանել է աղջիկներին: Ջորջը դատապարտել է մահապատժի՝ էլեկտրական աթոռի եղանակով: Դատավճիռն իրականացվել է Հարավային Կարոլինա նահանգում և վերացվել է 2014թ.՝ պատժից 70 տարի անց:

Սինդի Կոլյեր և Շիրլի Վուլֆ

1983թ. Սինդի Կոլյերը և Շիրլի Վուլֆը սկսեցին իրենց հաճույքի համար զոհեր փնտրել: Նրանք, որպես կանոն, զբաղվում էին վանդալիզմով կամ ավտոմեքենաների հափշտակությամբ, սակայն մի անգամ աղջիկները ցույց տվեցին, թե իրենց խելագարությունն ինչ մակարդակի է հասնում: Նրանք անծանոթ դուռ թակեցին, որը բացեց տարեց մի կին: 14-15 տարեկան երկու աղջիկներին տեսնելով՝ տարեց կինն առանց երկմտելու նրանց ներս թողեց՝ մի բաժակ թեյ խմելու և հետաքրքիր զրույց անցկացնելու: Հենց այդպես էլ եղավ. աղջիկները լսում էին կնոջ պատմությունները: Այնուհետև Շիրլին բռնեց կնոջ ուսերից, իսկ Սինդին գնաց խոհանոց՝ դանակի հետևից: Վերցնելով դանակը՝ Շիրլին կնոջը 28 հարված հասցրեց: Աղջիկները փախուստի դիմեցին հանցանքի վայրից, սակայն վաղ թե ուշ բռնվեցին:

Էրիկ Սմիթ

13 տարեկանում Էրիկ Սմիթը ծաղրուծանակի էր ենթարկվում մեծ ակնոցներ կրելու, պեպենների, երկար կարմիր վարսերի և երկար ականջների պատճառով: Վերջին առանձնահատկությունն էպիլեպսիայի դեմ դեղերի կողմնակի ազդեցությունից է առաջանում, որոնք նրա մայրն օգտագործել էր հղիության ժամանակ: Սմիթին մեղադրանք առաջադրեցին Դերիկ Ռոբի անունով 4-ամյա երեխայի սպանության համար: 1993թ. օգոստոսի 2-ին փոքրիկը խեղդամահ էր արվել, նրա գլուխը կոտրվել էր մեծ քարով, ինչպես նաև նրան փոքրիկ փայտի միջոցով բռնաբարել էին:

Հոգեբույժը Էրիկ Սմիթի մոտ ախտորոշեց անձի էմոցիոնալ անկայուն խանգարում, որի պատճառով նա չի կարողանում կառավարել ներքին զայրույթը: Սմիթին դատապարտեցին և բանտ ուղարկեցին: 6 տարի ազատազրկման ընթացքում նրան 5 անգամ մերժեցին պայմանական վաղաժամկետ ազատում տրամադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել