Հարաբերություններն առանձնակի խորություն են ստանում, երբ մարդիկ, իմանալով միմյանց թերությունների մասին, միևնույն է, շարունակում են միմյանց սիրել:
Հարաբերությունների փորձագետ Լորա Ռիչերը կարծում է, որ ձեզ մոտ չի ստացվի լիակատար մտերմության հասնել զուգընկերոջ հետ, եթե դուք վախենում եք կիսվել նրա հետ անհարմար բաներով:
Ներկայացնում ենք այն 7 անհարմար թեմաները, որոնց շուրջ դուք կխոսեք միայն իրոք մտերիմ մարդու հետ:
1. Զգացմունքներ և հույզեր
Որքան էլ որ դժվար լինի, դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի խոսել զգացմունքների և հույզերի մասին: Դա թույլ կտա հարաբերություններում անհրաժեշտ բալանսի հասնել: Զգացմունքների մասին խոսելու կարողությունը հաջող և երկարատև հարաբերությունների գրավականն է:
2. Անվստահություն և վախեր
Եթե դուք հարաբերությունների մեջ եք մի մարդու հետ, որը չի վախենում պատմելուց իր վախերի և բարդույթների մասին, նշանակում է՝ նա իրոք ձեզ վստահում է: Նույն կերպ պետք է դուք վստահեք ձեր զուգընկերոջը:
3. Նրա պահանջմունքները հարաբերություններում
Եթե ձեր զուգընկերը բաց խոսում է ձեզ հետ իր պահանջմունքների մասին, դա ապացուցում է, որ նա ձեզ շատ կարևոր մարդ է համարում և ցանկանում է, որ ձեր միությունը հաջող լինի: Նա չի սպասում, որ դուք էքստրասենսի նման կարդաք իր մտքերը, նա միշտ փորձում է համոզված լինել, որ դուք գիտեք, թե որքան մեծ նշանակություն ունեք իր համար:
4. Ֆինանսական վիճակը
Կարևորագույն հարցերից մեկն էլ հարաբերություններում ֆինանսների հարցն է: Մնալով չլուծված՝ այն հաճախ բաժանման պատճառ է դառնում: Այս թեմայով չխոսելը կարող է մեծ վեճի հանգեցնել և երկարատև կոնֆլիկտի:
5. Սեքսուալ ֆանտազիաներ
Ինտիմ մտերմությունը շատ կարևոր է հարաբերություններում: Ահա թե ինչու է հրաշալի, երբ դուք հանդիպում եք այնպիսի մարդու հետ, որը չի ամաչում պատմել իր սեքսուալ ֆանտազիաների մասին: Դա նշանակում է, որ նրան ձեզ հետ լավ է, այդ թվում՝ անկողնում:
6. Ցավոտ կյանքի փորձ
Հեշտ է զրուցել դիմացինի հետ լավ բաների մասին, սակայն իրավիճակը հիմնովին փոխվում է, երբ ցանկանում եք պատմել հիասթափեցնող, ցավոտ փորձառության մասին: Այնպես որ, եթե ձեր զուգընկերը չի վախենում պատմել ձեզ իր կյանքի ամենացավոտ ապրումների մասին, դա նշանակում է, որ դուք իրոք մտերիմ մարդու եք հանդիպել:
7. Ընտանեկան խնդիրներ
Եվ վերջապես, եթե զուգընկերը սկսում է պատմել իր ընտանեկան անախորժությունների մասին, դա վկայում է, որ նա ձեզ իր ընտանիքի մի մասնիկն է համարում, որ նրա համար դուք վստահելի ու հարազատ մարդ եք դարձել: