Երգիչ Էլթոն Ջոնի խորթ եղբայրը՝ Ջեֆ Դուայթը, քննադատել է աստղին նրա ինքնակենսագրականում հոր կերպարի համար։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
Գրքի համաձայն՝ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ հայրը երբեք ներկա չի եղել իր ելույթներին, ինչպես նաև իր հետ չի խոսել երաժշտության մասին։
Ջեֆ Դուայթը նշել է, որ ինքը հոր և մոր հետ այցելել է Լիվերպուլում երգչի համերգներին։ Նրա կարծիքով՝ Էլթոն Ջոնը կարծում է, թե իր հայրը «կորցրել է հիշողությունը», «երբեք չի տեսել իր ելույթները կամ ցանկանում է այդպես մտածել»։
Բացի այդ՝ Էլթոն Ջոնի խոսքով՝ հայրը երբեք չի ասել, որ հպարտանում է իրենով։ Դրան ի պատասխան խորթ եղբայրը հայտարարել է, որ ինքը ևս այդպիս խոսքեր չի լսել մինչև հոր՝ մահվան մահճում հայտնվելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել