Տնտեսագիտության ոլորտում 2019-ի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացիներ Աբհիջիտ Բաներջիին, Մայքլ Քրեմերին և ֆրանսուհի Էսթեր Դուֆլոյին: Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կայքում:

Ժյուրիի հայտարարության համաձայն՝ գիտնականները մրցանակ են ստացել գլոբալ աղքատության դեմ պայքարին փորձարարական մոտեցման համար:

2018-ին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորթհաուսը և Փոլ Ռոմերը՝ շուկայական տնտեսության և կլիմայի փոփոխության միջև փոխադարձ կապի տնտեսական մոդելավորման ոլորտում կատարված աշխատանքի համար:

1968-ին Շվեդիայի բանկը սահմանեց տնտեսագիտության գծով մրցանակ, որն այժմ շնորհվում է նույն պայմաններով, ինչ մյուս Նոբելյան մրցանակները: Նոբելի կտակի մեջ տնտեսագիտության ոլորտում մրցանակ չի նախատեսվել, բայց այն նույնպես համարվում է Նոբելյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել