Դերասանուհի Գվինեթ Փելթրոուի կայքում հրապարակված ՝ «կյանքի համար անհրաժեշտ նվազագույն քաշին ձգտելու» կոչը քննադատել են սննդաբանները՝ գրում է Daily Mail- ը:
Գիտնականները ասում են, որ հոդվածը, որը հրապարակվել է դերասանուհու կայքում, գովազդում է նիհարությունը և խրախուսում այնպիսի սննդային վարք, ինչպիսին անորեքսիան է: Քեմբրիջի համալսարանի հոդվածը պրոֆեսոր Ջայլս Յոն «ապակողմնորոշող և անպատասխանատու» է որակել հոդվածը, քանի որ դրա հիմնական գաղափարը կարող է սխալ մեկնաբանվել:
«Շատերը կմտածեն, որ կարող են այնքան նիհարել, որքան հնարավոր է», – մեկնաբանել է նա:
Գիտնականները վախենում են, որ նման հաղորդագրությունը կարող է հատուկ ազդեցություն ունենալ երիտասարդ աղջիկների վրա, որոնք հակված են սննդային վարքի խանգարումներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել