Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ցանկանում են վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում: Ընկերները կարևոր դերակատարում ունեն Ջրհոսների կյանքում, նրանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց հետաքրքրությունների: Հենց այդ պատճառով Ջրհոսները միշտ հետաքրքիր են, բայց հարաբերություններում «անորսալի են»:

Երկվորյակներ՝ կենդանակերպի ևս մեկ նշան, որը բարձր է գնահատում իր ազատությունը: Կա՛մ մշտական շարժման ու շփման, կա՛մ ամեն օր նոր բան ուսումնասիրելու և ճանաչելու կարիք ունեն: Երկվորյակները շփվող են, թեթև բնավորություն ունեն, տանել չեն կարողանում միօրինակությունը: Շատ ընկերներ և հետաքրքրություններ ունեն:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ազատության, սեփական տարածության կարիքն ունեն: Տանել չեն կարողանում միօրինակությունը, ժամանակ առ ժամանակ միջավայրը փոխելու կարիք են ունենում: Բազմաթիվ հետաքրքրություններ ունեն, որոնց երկար ժամանակ են հատկացնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքում կարևոր դերակատարում ունեն նաև ընկերները:

Խոյ: Սիրում են իրենց ազատությունն ու անկախությունը: Նպատակասլաց են, ինքնուրույն: Լսում են ներքին ձայնին, միշտ վարվում այնպես, ինչպես ճիշտ են համարում: Լավատես են, միշտ հասնում են նրան, ինչ ցանկանում են:

Կույս: Անկախ են, սիրում են ազատությունը: Ունեն իրենց կարծիքը, խելացի են, կարողանում են իրենց շուրջ սահմաններ գծել: Կույսերը չեն սիրում, երբ խախտում են իրենց ծրագրերը: Սովոր են ապրել իրենց կանոններով, ոչ ոքի թույլ չեն տալիս խախտել դրանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ այնպիսին են, ինչպիսին կան, չեն սիրում, երբ որևէ մեկը փորձում է փոխել իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել