Հասարակության շրջանում ապակառուցողական վարքը ճնշելու լավագույն միջոցը արտաքին վտանգի գաղափարի ստեղծումն է:
Հիտլերը, գալով իշխանության, պնդում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական բոլոր հարցերի մեղավորը Խորհրդային միությունն է, հրեաները և այլն:
Այս մոդելը կիրառում է նաև Ալիևը սեփական իշխանության պահպանման համար: Նրանից հետ չեն մնում մեր իշխանավորները, երբ հայտարարում են՝ «Եթե ՀՀԿ-ականը գյուղապետ չընտրվի, ապա հենա ադրբեջանցիք գալու են, մեզ գրավեն»:
Հիտլերի դեպքում պատմությունը ցույց ա տվել, որ նա հզորանում էր այդ կերպ ազատվելով հասարակության ճնշումից, որ հետո հասնի համաշխարհային տիրապետության, գաղափարի-բանի հետևից էր գնում...
Ալիևը, ոնց երևում ա, վիլաններ ա շատ սիրում, դուբայ-մուբայ, բայց մյուս կողմից էլ այդքան մեծացրած ժողովրդական թշնամանքը չի կարա զրոյացնի, ստիպված ա մի բան գրավի-պատերազմի...
Մերոնք էլ Կիպրոս, Իսպանիա, Հունաստան կղզի ա, բան ա, առնում են, որ արտագաղթեն, դե մենք արտագաղթիչ ազգ ենք :Ճ
Սենց բաներ:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2013/07/blog-post.html?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+igreg%2FzKsg+%28Greg+Tamazian%29
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել
