Tert.am-ը գրում է.

Կապան-Քաջարան ավտոճանապարհին հերթապահությունը շարունակվում է. դեռ առկա է հեղուկ գազի արտահոսք: 2 փրկարարի և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակցի կողմից հերթապահությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տ) տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել