Դանիայի Carlsberg գարեջրագործական կորպորացիան առաջին անգամ ներկայացրել է թղթե կենսաքայքայվող շշերի երկու փորձարարական նմուշ: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը հոկտեմբերի 11-ին հրապարակվել է ընկերության կայքում:

Շշերն ամբողջովին բաղկացած են կենսաբանական հումքից եւ պիտանի են երկրորդային վերամշակման համար: Դրանք պատրաստված են էկոկայուն աղբյուրներից ստացված փայտի մանրաթելից: Հեղինակների խոսքով՝ ապագայում դա թույլ կտա շշերի արտադրության մեջ հրաժարվել պլաստիկից:

Դանիական գարեջրագործական կորպորացիան հիմնվել է 1847 թվականին ձեռնարկատեր Յակոբ Կրիստիան Յակոբսենի կողմից: Դրա կենտրոնակայանը գտնվում է Կոպենհագենում: Ընկերությունը գարեջուր է թողարկում առեւտրական տարբեր մակնիշների ներքո, ներառյալ Carlsberg-ը, Tuborg-ը, Kronenbourg-ը, Baltika-ն եւ շատ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել