Անցած մի քանի տարիների ընթացքում կոմպակտ ձայներիզների ժողովրդականությունը նորից սկսել է աճել, և այժմ աշխարհում կա գամմա երկաթի օքսիդի պակաս, որը օգտագործվում է մագնիսական ժապավենի արտադրության մեջ: Այդ մասին հայտնում է Engadget–ը:

National Audio Company-ն (NAC), որը Միացյալ Նահանգների ձայներիզների խոշորագույն արտադրողն է, իր հաճախորդներին զգուշացումներ է ուղարկել, որ չի կարող պատվերները կատարել սովորական 30-օրյա ժամկետի համաձայն։ Փոխարենը, ընկերությունը արտադրում է ժապավեն` կախված հումքի մատակարարումից։

Հարկ է նշել, որ 2016-ին աուդիո ժապավենների վաճառքն աճել է մինչև 74%: 2018-ին դրանք աճել են ևս 23%-ով՝ հասնելով ընդհանուր 219 հազար ժապավենի՝ 2015-ի 74 հազարի համեմատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել