Ուրեմն՝ էդ «համագործակցել ա գերմանացիների հետ» թեմայով կարելի ա հատորներ գրել, բայց ես մենակ մի օրինակ բերեմ:
Ֆրանսիայի հերոս, Առաջին համաշխարհայինի ֆրանսիական առանցքային զորավարներից, Վերդենի ճակատամարտում գերմանացիների դեմ հրամանատար՝ մարշալ Պետենը ամենահայտնի «համագործակիցներից» է: Նա գլխավորել է Ֆրանսիայի կառավարությունը 1940-ից հետո: Նա չի եղել նացիստ կամ նույնիսկ համակիր:
Պարզապես պատկերացրեք՝ Ֆրանսիան պարտությունից հետո նույնպես պետք է մեկը կառավարեր: Ամբողջ ազգը չէր կարող զինվորագրվեր դիմադրական շարժմանը: Երկիրը պետք է ապրեր: Ու Պետենն իր վրա վերցնում է էդ պատասխանատվությունը: Պատերամզից հետո դատվում է, նստում է, մահապատժի է դատապարտվում, բայց ներում է շնորհվում նրան Դը Գոլի կողմից, որի նախկին հրամանատարն էր նա:
1966-ին՝ Վերդենի ճակատամարտի 50-ամյակին, Դե Գոլի հրահանգով Պետենի գերեզմանին ծաղկեպսակ են դնում: Նույնը կրկնվում է 1976-ին: Իսկ Միտերանի օրոք ամեն տարի ծաղիկ դնելը Պետենի գերեզմանին Վերդենի հիշատակի օրը դառնում է ավանդույթ:
Ու սա Ֆրանսիան է՝ երկիր, որն, ի տարբերություն Հայաստանի, եղել է պատերազմի մեջ Գերմանիայի դեմ, պարտություն է կրել, գրավվել է, իսկ մարշալ Պետենը՝ Ֆրանսիայի հերոսը, համագործակցել է թշնամու հետ: