Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անի Պետրոսյանը հեռուստադիտողներին ներկայանում է միանգամից երկու հեռուստանախագծերում՝ «Թղթե երազանք» և «Անավարտ երազ» հեռուստանովելներում։

Անին անձնականի մասին խոսելիս ասում է՝ ինքն իր տղամարդուն դեռ չի հանդիպել, սակայն տղամարդկանց ուշադրության պակաս երբեք չի ունենում։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է անձնականից, ձեռքբերումներից ու հեռուստատեսային առաջարկների կասաս չունենալուց։

«Յուրաքանչյուր կին ինքն իր ենթագիտակցության մեջ ունի «իսկական տղամարդ» ասվածի պատկերացումները և միայն ինքը գիտի, թե ինչպիսին է այդ տղամարդը, ինչ հատկանիշներով է օժտված։ Կողակցի հարցում խստապահանջ չեմ, եթե իհարկե «իսկական տղամարդ» հատկանիշը խստապահանջություն չէ։ Իմ կողքին պետք է լինի տղամարդ՝ իր բոլոր տղամարդկային հատկանիշներով։ Ասում էի, որ կողակիցս պետք է լինի Եսենինի և Վիսոցկու խառնուրդը ու կատակում էի, որ եթե հանդիպեցի այդ տեսակին՝ կամուսնանամ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին։

Անին ասաց, որ հակառակ սեռի մոտ գնահատում է  տղամարդկային  ոգին, որն իր համար շատ կարևոր է․ «Կինն իրեն իր տղամարդու կողքին պետք է իսկապես կին զգա, այլապես ես էլ  կարող եմ ինձ համար աշխարհում ամեն ինչ անել՝ ինձ պաշտպանել, ձռքբերումներ ունենալ։ Ուղղակի դեռ չեմ հանդիպել նրան և  հնարավոր է, որ երբեք էլ չհնադիպեմ՝ Աստված գիտե»։

Նրա խոսքով, ներկայումս իր անձնական դաշտում հանդարտ ու խաղաղ էմոցիոնալ վիճակ է։

«Ինձ շատ են անձնականիս հետ կապված հարցեր տալիս։ Տղամարդկանց կողմից ուշադրության պակաս ինքս չեմ զգացել և չեմ զգում, ընդ որում, առանց տարիքային սահմանափակումների՝ ինձանից փոքր, մեծ, տարիքակից»,- ասաց նա։

Անին վերջերս է նշել իր 38-ամյակը։ Դերասանուհի խոսքով, սա մի տարիք է, երբ մասնագիտական տեսանկյունից կինը հմտանում է, իսկ անձնականի տեսանկյունից՝ կյանքն էլ ավելի խորն է սկսում ընկալել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել