Եթե երազում եք այնպիսի ճամփորդությունների մասին, որոնք պատմական միջավայրում կլինեն, ապա պետք է խուսափեք այս տեսարժան վայրերից։ Բացի նրանից, որ այս վայրերում կլոր տարին բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, նաև այն լեգենդները, որոնք պատմվում են դրանց մասին, կապ չունեն իրականության հետ։ Դրանցից մի քանիսը ստեղծվել են, որպեսզի ֆիլմերում օգտագործվեն ու առավել հայտնի դառնան կամ էլ խեղաթյուրեն պատմական փաստերը։
«Պից Գլորիա», Շվեյցարիա
Ջեյմս Բոնդի երկրպագուները, ամենայն հավանականությամբ, հիշում են «Պից Գլորիա» ռեստորանը, որը ցուցադրվում է 1969թ. «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում։
Երբ ֆիլմի պրոդյուսեր Հուբերտ Ֆրյոլիխը հասել է նկարահանման վայր, պարզել է, որ ռեստորանը դեռևս պատրաստ չէ։ Պրոդյուսերական ընկերությունը կինոստուդիայի հետ հատուկ պայմանագրի հիման վրա վճարել է ռեստորանի հետագա շինարարության համար։
Նիրհած հովիտը, ԱՄՆ
Նյու Յորք նահանգի Նիրհած հովիտ բնակավայրը 1800-ականների վերջին հայտնի էր որպես Հյուսիսային Տարիթաուն, սակայն հետագայում անվանափոխվել է՝ Վաշինգտոն Իրվինգի հայտնի վեպի հետ ասոցացվելու շնորհիվ։
Լուսանկարում Ջոնի Դեպն է՝ 1999թ. «Նիրհած հովիտ» ֆիլմի տեսարաններից մեկում։ Հենց ֆիլմի շնորհիվ է այս վայրը մեծ ճանաչում ձեռք բերել։
Շանգրի Լա, Չինաստան
Ֆանտաստ-գրող Ջեյմս Հիլթոնի՝ 1933թ. գրված «Կորած հորիզոնը» վեպի հորինված երկիր Շանգրի Լան իրական կյանքում տարբեր վայրերի հետ է հնարավոր ասոցացնել։ Սակայն չինական Չժունդյան քաղաքն էր, որ 2001թ. պաշտոնապես անվանափոխվեց և դարձավ Շանգրի Լա։
Սակայն արդյոք Չժունդյանն իսկապե՞ս նման է Շանգրի Լային։ Բացի խիտ, զմրուխտյա անտառներից ու ձյունագագաթ լեռներից՝ այստեղ կան նաև բազմաթիվ տիբեթյան վանքեր։
Կամուրջ Քվայ գետի վրայով, Թաիլանդ
Քվայ գետի վրա կամուրջ իրականում չկա, այդ իսկ պատճառով Մաե Կլոնգ գետի մի մասն անվանափոխել են Քհվեյայի, որպեսզի ամեն ինչ այնպիսին լինի, ինչպիսին վեպում է։ Լուսանկարում Քվայ գետի վրա կառուցված կամուրջն է մեր օրերում։
Պիեռ Բուլի «Կամուրջ Քվայ գետի վրայով» վեպը հաջողությամբ էկրանավորեցին 1957թ.։ Ֆիլմում գլխավոր դերը ստանձնել էր Ալեք Գինեսը։ Մաե Քլոնգ գետն անվանափոխել են ֆիլմի դուրս գալուց հետո։
«Չարլի» անցակետ, Գերմանիա
Իրական «Չարլի» անցակետն ապամոնտաժվել է 1990թ., երբ Գերմանիան միավորվեց։ Այդ ժամանակից ի վեր այն տեղափոխվել է և պահվել թանգարանում։ Լուսանկարում դրա վերակառուցված տարբերակն է, որտեղ այցելում են զբոսաշրջիկները։
«Չարլիի» անցակետը սահմանային կետ է Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միջև սառը պատերազմի տարիներին։ Սա միակ վայրն է, որտեղ ամերիկյան և խորհրդային զինվորները կողք-կողքի ծառայություն են իրականացրել, սակայն սահմանի տարբեր կողմերում։
Տուն 221Բ Բեյքեր Սթրիթ, Մեծ Բրիտանիա
Շատերն են հասկանում, որ Շերլոք Հոլմսը հորինված կերպար է, սակայն դա երկրպագուներին հետ չի պահում նրա հայտնի թանգարանն այցելելուց։
Չնայած որ շենքի վրա փակցված է «221Բ» ցուցանակը, իրականում տան հասցեն Բեյքեր Սթրիթ 239 է։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ լույս տեսավ Շերլոք Հոլմսի մասին պատմող առաջին գիրքը, այս հասցեն դեռ գոյություն չուներ։