Ի՞նչ զգացումներ է առաջացնում մեծ հանցագործի կին լինելը։ Ինչ-որ մեկն իր կնոջը կեղտոտ գործերի մեջ է խառնել և քրեական պատերազմներ սկսել, մյուսի կինը պարզապես օրուգիշեր աղոթել է մեղավոր ամուսնու համար։  

Մեյ Կապոնե

Ալ Կապոնեն ամուսնացել է 19 տարեկան հասակում 18-ամյա իռլանդուհի Մեյ Ջոզեֆինա Քաֆլինի հետ, ով մինչև ամուսնությունը հասցրել էր գանգստերին որդի պարգևել։ Կապոնեն հարսնացուին սիֆիլիսով էր վարակել, ինչն էլ ստիպեց վերջինիս տառապել մինչև կյանքի վերջ։ Նրանց երեխան նույնպես այդ հիվանդությամբ ծնվեց և այլ ախտանիշներով։ Փոքրիկը գլխի վիրահատություն տարավ և ողջ կյանքում մասնակի խլությամբ տառապեց։ Չնայած ամենին՝ Ջոզեֆինան սիրում էր իր ամուսնուն և մինչև մահը նրան հավատարիմ մնաց։ Մաֆիոզը մահացավ 1947թ. ինսուլտից։

Մեյը շարունակեց իր կյանքը և մահացավ 1986թ.՝ 89 տարեկան հասակում։ Ալբերտ Կապոնեն՝ որդին, մեծանալով՝ ազգանունը փոխեց Բրաուն։ Նա օրինական կյանք էր վարում, չորս դուստրերի հայր էր։ Մահացել է 2004թ.։

Ալիսա Դայմոնդ

Հավատացյալ և համեստ Ալիսա Դայմոնդը չէր աջակցում իր ամուսնու՝ գանգստեր Ջեք Լեգս Դայմոնդի գործունեությանը, սակայն նվիրված էր նրան և ներում էր դավաճանությունները։ Ալիսան աղոթում էր ամուսնու համար, որի մեղքերը բազմաթիվ էին։ Նա չոր օրենքի տարիներին Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի ամենահայտնի բութլեգերներից էր։ Ջեքը ոչ միայն զբաղվում էր ալկոհոլի կոնտրաբանդայով, այլ նաև առևանգում ու խոշտանգում էր մարդկանց՝ մրցակիցներին վախեցնելու համար։

Ջեքի վրա բազմաթիվ անգամներ հարձակում են գործել։ Մի անգամ, երբ նրա վրա կրակեցին, նա ոչ միայն ողջ մնաց, այլև կարողացավ դուրս գալ հյուրանոցի համարից և օգնություն կանչել։ Նման դիմացկունության համար բանդիտին սկսեցին անմահ կոչել, սակայն կեղծանունն իրեն չարդարացրեց։ 1931թ. Դայմոնդին Նյու Յորքի հյուրանոցներից մեկում երկու անհայտ մարդիկ կրակեցին։ Սպանության պատվեր տալու մեջ կասկածում էին և՛ մաֆիային, և՛ ոստիկանությանը, և՛ անգամ քաղաքական գործիչներին։

Ջեքի մահից մեկ տարի անց նրա կնոջը, որը խաղաղ կյանք էր վարում և մաֆիայի հետ կապ չէր պահպանում, կրակեցին Բրուքլինի բնակարանում։ Ալիսային սպանողին այդպես էլ չհայտնաբերեցին։

Մարիա Էսկոբար

1976թ. կոլումբացի սկսնակ նարկոբարոն, 27-ամյա Պաբլո Էսկոբարն ամուսնացավ 15-ամյա Մարիա Վիկտորիա Էնաո Վալիեխոյի հետ։ Կինը մշտապես աջակցում էր Էսկոբարին, չնայած որ վերջինս հաճախ դավաճանում էր նրան։ Կյանքի վերջին տարիներին Էսկոբարը սիրավեպի մեջ էր լրագրողուհի և մոդել Վիրխինիա Վալիեխոյի հետ։

Մարիա Էսկոբարը տեղյակ էր ամուսնու բոլոր գործերից, այդ իսկ պատճառով Էսկոբարի մահից հետո՝ 1993թ., երեխաների հետ նոր անուններ ձեռք բերեց և թաքնվեց։ Էսկոբարի ընտանիքին, այնուամենայնիվ, գտան։ Մարիան մեկուկես տարի անցկացրեց բանտում, սակայն իշխանությունները նրա ապօրինի գործունեության վերաբերյալ ապացույցներ չկարողացան ձեռք բերել։ Ազատ արձակվելով՝ Մարիան փոխեց անունը և ստվերում հայտնվեց։ Նույն կերպ վարվեց և դուստրը։

Էսկոբարի 41-ամյա որդին՝ Խուան Պաբլոն, ճարտարապետ է։ Նա կնոջ և դստեր հետ ապրում է Բուենոս Այրեսում։ Հոր մասին ջերմ հիշողություններ ունի և նշում է, որ Էսկոբարը հոգատար ու զգացմունքային հայր էր։ Մի անգամ, երեխաների հետ թաքնվելով կառավարությունից, Էսկոբարը սարերում թղթադրամներից խարույկ է վառել և այրել շուրջ 2 միլիոն դոլար՝ երեխաներին տաքացնելու համար։

Ընտանիքին նվիրվածությունն էլ հենց խորտակեց կոկաինի արքային։ Մահվան պահին Էսկոբարն արդեն մեկ տարի չէր տեսել ընտանիքին, սակայն ծննդյան օրվա կապակցությամբ որոշեց տուն զանգահարել և որդու հետ 5 րոպե խոսել։ Հեռախոսազանգը լսելով՝ իշխանությունները հայտնաբերեցին նրա գտնվելու վայրը և ժամեր անց լիկվիդացրին։

Ֆաինա Կոմիսար

Յապոնչիկ կեղծանունն ունեցող Վյաչեսլավ Իվանկովը 90-ականների սկզբին գնաց ԱՄՆ, որտեղ գլխավորում էր ռուսական մաֆիան։ Այնտեղ օրենքով գողը ծանոթացավ Կիևից արտագաղթած Ֆաինա Կոմիսարի հետ։ Ֆաինան սպասեց Իվանկովին, երբ վերջինս ամերիկյան բանտում էր, ապա նրա հետ վերադարձավ Ռուսաստան, քանի որ Յապոնչիկին արտաքսեցին Նահանգներից։

Իվանկովին կրակեցին 2009թ. հուլիսի 29-ին Մոսկվայում։ Երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո՝ նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Բանդիտի մահից հետո Ֆաինա Կոմիսարը բացարձակապես չէր հաղորդակցվում մամուլի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել