Ասում են, որ սիրո համար տարիքային ոչ մի սահմանափակում չկա: Դրան կարելի է չհավատալ, կարող ենք տարբեր կերպ դիմադրել և արհամարհել տարիքային մեծ տարբերությամբ սերը, սակայն փաստը մնում է փաստ, որ գոյություն ունեն այնպիսի զույգեր, ովքեր տարիքը հաշվի չեն առնում: Շատերը հավատացած են, որ այդպիսի հարաբերություններն իրական չեն, ամեն ինչ հաշվարկված է: Իսկ ի՞նչ կասեք, երբ տեսնեք համեստ ապրող այդպիսի զույգերի: 

Картинки по запросу fun

Զույգը, որի մասին պատրաստվում ենք պատմել, վերոգրյալի վառ օրինակ է: Նրանք ապացուցում են, որ մարդիկ չեն ընտորւմ, թե ում սիրել, այլ սերն է ընտրում: 

28-ամյա Ռեյչլ Ռոբերտսը սկսեց հանդիպել 73-ամյա հարևանի հետ, ով հազիվ էր կարողանում տեղից շարժվել: Այդ ժամանակ նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ այսպիսի բան կստացվի: Իրար հետ հանդիպելով՝ Նևը և Ռեյչլը հասկացան, որ ընդհանուր շատ բաներ ունեն: Այդ ժամանակ մահացել էր աղջկա հայրը, և նրա համար ծանր շրջան էր: Երբ զույգը որոշեց ամուսնանալ, աղջկա մայրը բացարձակ դեմ չեղավ, նորաթուխ փեսացուին գրկաբաց ընդունեց: 

Картинки по запросу vacation

Նևը ամուսնության առաջարկություն արեց աղջկան, իսկ վերջինս էլ չմերժեց: Զույգը հասկանում է, որ շատ քիչ ժամանակ ունի՝ հաշվի առնելով ամուսնու տարիքը, այդ պատճառով էլ չի պատրաստվում մի րոպե անգամ անիմաստ վատնել: Ռեյչլը երազում է ծերունուց երեխա ունենալ:

Картинки по запросу selfie

Երբեմն օտար մարդիկ չեն կարողանում հասկանալ նրանց: Տարօրինակ հայացքները և շշուկները սովորական են դարձել նրանց համար, սակայն զույգը չի պատրաստվում ընկճվել և վայելում է այն սերը, որը տիեզերքն է իրենց ուղարկել: 

Картинки по запросу wine glass

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել