Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին կայացած դռնփակ նիստում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:

Նիստի ընթացքում տեսակետներն այնքան են տարբերվել մեկը մյուսից, որ համատեղ հայտարարության հաստատումը դարձել է անհնար:

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը հրաժարվել են ընդունել համատեղ հայտարարությունը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, համաձայն չեն եղել հայտարարության մեջ Թուրքիայի գործողություններին վերաբերող հատվածում տեղ գտած «դատապարտում» բառի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել