Իմ շատ սիրելի ընկերներ,

Քանի գտնվում եմ անազատության մեջ, որոշել եմ գրեմ պոստերս, այնուհետև կնոջս միջոցով տեղադրել իմ էջում: Նախ՝ հաճախ չի ստացվի, բայց դե, чем богаты, тому и рады։

Ինչպես և նշել էի, մեր դատական համակարգը կրկին փայլատակեց, և դատավորը, չունենալով ինձ կալանավորելու համար որևէ հիմք, կրկնում եմ՝ որևէ, ընդունեց ինձ կալանավորելու որոշում:

Գիտեք՝ ամենախնդալուն ո՞րն է․ դատավորը դեռ չէր էլ վերադարձել խորհրդակցական սենյակից, արդեն կալանավայր ուղեկցող տղաները վաղուց տեղում էին կազմ-պատրաստ: Փաստորեն, իրենք նախապես գիտեին, թե ինչ որոշում է ընդունվելու: Ահա ձեզ զանգովի արդարադատության ևս մեկ օրինակ: Զավեշտ է, բայց փաստ է:

Տեսնես այդ նույն դատավորը գիշերը հանգիստ քնո՞ւմ է, անհիմն կալանավորելը չի՞ վերածվում սարսափ երազների:

Խոսք եմ տալիս ձեզ, «հարգելիներս», շատ շուտով պատասխան եք տալու ինչ-որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս դնի: Թքած ունեմ, մեկ է, բոլորդ պատժվելու եք:

Ես մնում եմ նույն կարծիքիս. Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից, և այդ ողջ պրոցեսն ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը: Բայց սա չի հաջողվի, կասկած չունեմ:
Ես ամուր եմ ու անկոտրուն իմ ընկերների պես:
Լավ եղեք և սպասեք նոր պոստերի:
Խնդրում եմ մաքսիմալ տարածեք իմ այս պոստերը:
Շնորհակալ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել