Մարդկության գոյությունից ի վեր տեղի են ունեցել մի քանի իրադարձություններ, որոնք ընդմիշտ փոխել են պատմությունը, երբ հասարակ մարդիկ հավաքվել են, որպեսզի տապալեն իշխանություններին։ Այդ շարժումները բնութագրվում են միասնականությամբ, իսկ նրանցից մի քանիսն ավարտվել են քաղաքացիական և համաշխարհային պատերազմներով։
Չինաստանի կոմունիստական հեղափոխություն
1949 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաո Ցզեդունը հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին։ Այդ հայտարարությունը վերջ դրեց Կոմունիստական կուսակցության և Ազգային կուսակցության միջև ընթացող քաղաքացիական պատերազմին։ ՉԺՀ-ի միավորումները վերջ դրեցին երկարատև անկարգություններին, որը շարունակվում էր 1911 թվականից։ Այն բանից հետո, երբ մայրցամաքային Չինաստանը հայտնվեց կոմունիստների ձեռքում, ԱՄՆ-ն միանգամից սառեցրեց բոլոր դիվանագիտական հարաբերութունները, որը շարունակվեց մի քանի տասնամյակ։
Իսլամական հեղափոխություն Իրանում 1979 թվականին
Իրանի հեղափոխությունը, որը հայտնի է նաև Իսլամական հեղափոխություն անունով, մի ժամանակաշրջան էր, երբ իրանցիները բազմաթիվ ցույցեր էին կազմակերպումը ընդդեմ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Փեհլևիների դինաստիայի։ Հեղափոխությունն ավարտվեց Իրանի վերջին շահ Մոհամեդ Ռեզա Շահի տապալմամբ և իսլամական պետության ստեղծմամբ՝ Ռուհոլա Խոմեյնիի գլխավորությամբ։ Իրանի հեղափոխությունը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը։ Իսլամական կառավարությունը կոչ արեց հրաժարվել կապիտալիզմից և այն գաղափարներից, որոնք համարվում են «արևմտյան»։ Այս կոչը պատճառ դարձավ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների սրման։ Իրանի հեղափոխությունն ամբողջ աշխարհով մեկ այլ հեղափոխությունների համար ոգեշնչման աղբյուր դարձավ, այդ թվում՝ նաև ապարտեիդի դեմ շարժումը Հարավային Աֆրիկայում։
Արդյունաբերական հեղափոխություն
Արդյունաբերական հեղափոխությունը գլոբալ շարժում էր 19-րդ դարի սկզբում։ Այն իր մեջ ներառում էր արտադրության ավտոմատիզացում և մարդկային գործոնի նվազեցում։ Այն սկսվել է Անգլիայում և բնութագրվում էր գոլորշու էներգիայի օգտագործման մեծացմամբ, ծանր մեքենաարտադրության և արդյունաերական համակարգերի կատարելագործմամբ։ Արդյունաբերական հեղափոխությունը համարվում է մարդկային պատմության ամենակարևոր դրվագներից մեկը, քանի որ մի շարք նորարարություններ զգալիորեն հեշտացրին մարդկային կյանքը։
Հեղափոխություններ 1848 թվականին
1848 թվականի հեղափոխությունները ողջ Եվրոպայի տարածքում քաղաքական ընդվզումներ էին։ 1848 թվակնին հեղափոխություններ եղան Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիական կայսրությունում, իտալական պետություններում, Լեհաստանում ու մի քանի այլ պետություններում և հիմք դրեցին ժամանակակից ժողովրդավարությանը։ Թեև հեղափոխությունը միաժամանակ էր տեղի ունենում, այնուամենայնիվ, այն չէր ուղղորդվում։ 1848 թվականի հեղափոխութունները վերջ դրեցին ֆեոդալական համակարգին և սկզիբ հանդիսացան ողջ Եվրոպայում ժողովրդավարության զարգացման համար։
Հեղափոխություն Կուբայում
Այս հեղափոխությամբ վերջ դրվեց Բատիստայի գլխավորած ավտորիտար կառավարությանը։ Հեղափոխությունը շարունակվել է 5 տարի՝ 1953 թվականի հուլիսի 26-ից մինչև 1959 թվականի հունվարի 1-ը։ Հեղափոխությունից տարիներ առաջ Կուբայի ողջ բնակչությունը գտնվում էր ծանր դրության մեջ. աճում էր գործազրկությունը, ինֆլացիան, չկար ջրամատակարարում։ Ապստամբները՝ Ֆիդել Կաստրոյի, Ռաուլ Կաստրոյի և Չե Գևարայի գլխավորությամբ, 1959 թվականի հանվարի 1-ին վերահսկողության տակ վերցրեցին ողջ երկիրը։Ֆիդել Կաստրոն անմիջապես հեղափոխական սոցիալիստական կառավարություն ստեղծեց և ազգայնացրեց արդյունաբերության հիմնական ճյուղերը։ Կուբայի հեղափոխությունը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ սկիզբ դրեց ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերութուններին։
Ռուսական հեղափոխություն, 1917 թվական
Ռուսական հեղափոխությունն իր մեջ ներառում է երկու հեղափոխություններ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանում 1917 թվականի փետրվարից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Առաջին հեղափոխությունը հայտնի է Փետրվարյան հեղափոխություն անունով և կենտրոնացված էր Ռուսաստանի մայրաքաղաքում և պատճառ դարձավ Ռուսական կայսրության կործանման համար։ Ռուսական հեղափոխության երկրորդ փուլը հայտնի է Հոկտեմբերյան հեղափոխություն անունով։ Այն ընթանում էր Լենինի գլխավորությամբ, ով վերացրեց ժամանակավոր կառավարությունը և ստեղծեց կոմունիստական պետություն։