Պատկերացնո՞ւմ եք` Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն ընտրել է նախագահի միացյալ ընդդիմության թեկնածու. այդ թեկնածուն հայտնի կինոդրամատուրգ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովն է: Ինձ մոտ անընդհատ իրոնիկ ծիծաղ է առաջանում, երբ խոսքը գնում է, թեկուզ հեռանկարում, Ադրբեջանում դեմոկրատական արժեքների կայացման մասին:
Հարգելի ընթերցող, այն, որ մուսուլմանական աշխարհը ի սկզբանե պատրաստ չէ ընկալելու դեմոկրատական գաղափարները, դեռ պատմությունից հայտնի է: Բացառություն չեն այնպիսի հզոր մուսուլմանական երկրներ, ինչպիսին Պարսկաստանն է և արաբական շատ խոշոր պետությունները, որոնք հազարամյակներից եկող պատմություն ունեն: Ինչ վերաբերում է պատմության տեսանկյունից նորաթուխ Ադրբեջանին, ապա այստեղ նույնիսկ խոսելն ավելորդ է. պետություն, որը ընդհանրապես ավանդույթներ չունի: Նա մուսուլմանական աշխարհից ժառանգել է ամենավատ կողմերը` անսահման դաժանություն, ագահություն, տոտալիտարիզմի դրսևորումներ, սեր դեպի միանձնյա կառավարում, սովորական մարդկանց հանդեպ ստրկատիրական վերաբերմունքի ցուցաբերում: Եվ, երբ ամպագոռգոռ էպիտետներ են դնում Ռուստամ Իբրահիմբեկովի անունի առջև, օրինակ՝ իրական դեմոկրատ հայացքների տեր, մարդու իրավունքների պաշտպանության մարտիկ և այլն, և այլն, ես հակված չեմ հավատալու այդ ամենին: Միգուցե իմ ասածը կհնչի որպես ռեակցիոն, բայց ես գտնում եմ, որ ադրբեջանցին գենետիկորեն պատրաստ չէ լինել դեմոկրատ:



