168.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ նշելով, որ նիստից հետո կանցկացնեն փակ քննարկում այդ թեմայով։

Կառավարության անդամների մասնակցությամբ փակ քննարկումն ավարտվել է. Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի  խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Անդրադարձ եղավ ստեղծված իրավիճակին, քննարկվել են տարբեր հարցեր, անդրադարձ է եղել նրան, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները տեղի են ունենում բնակավայրերի մոտակայքում։ Քննարկվել է նաև միջազգային հանրության արձագանքի հարցը»,- ասաց վարչապետի խոսնակը՝ հավելելով, որ ներկա էին Կառավարության բոլոր այն անդամները, որոնք այսօր մասնակցում էին Կառավարության նիստին։

Հարցին՝ իսկ կարո՞ղ է այս փակ քննարկումից հետո որևէ կտրուկ-շրջադարձային որոշման ականատես լինեն, խոսնակը պատասխանեց. «Ոչ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին և արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել