Pitchfork պարբերականը կազմել է վերջին տասնամյակի 200 գլխավոր երաժշտական ալբոմների ցուցակը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի Ֆրենկ Օուշեն Blonde-ն: Նրան սերնդի ձայն են ճանաչել:
Երկրորդ տեղում է Քանյե Ուեսթի My Beautiful Dark Twisted Fantasy սկավառակը: Երրորդը՝ Բեյոնսեի ալբոմն է, որն անվանվել է հենց երգչուհու պատվին:
Չորրորդ հորիզոնականում է ռեփեր Քենդրիկ Լամար To Pimp a Butterfly-ի ալբոմը: Լավագույն հնգյակը եզրափակել է արտ փոփ կատարող Ֆիոնա Էփլի The Idler Wheel Is Wiser Than the Driver of the Screw and Whipping Cords Will Serve You More Than Ropes Will Ever Do-ն:
Առաջին տասնյակում են այնպիսի սկավառակներ, ինչպիսիք են Բեյոնսեի քրոջ՝ Սոլանժի A Seat at the Table-ը, Vampire Weekend խմբի Modern Vampires of the City-ն, շվեդ երգչուհի Robyn-ի Body Talk-ը, կատարողներ D’Angelo և The Vanguard-ի Black Messiah-ը, ինչպես նաև Ֆրենկ Օուշենի ևս մեկ աշխատանք՝ Channel Orange-ը: