Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը դատապարտելու համար: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հեռարձակել է նրա ելույթը, որում Էրդողանը սպառնացել է փախստականների համար բացել Եվրոպայի դռները, եթե գործողությունը ներխուժում որակեն:

«Եվրամիություն, հավաքի՛ր քեզ: Եթե փորձեք մեր գործողությունը ներխուժում անվանել, մեր գործը պարզ է՝ կբացենք մեր սահմանային անցակետերը և 3.6 միլիոն փախստականներին կթողնենք ձեզ մոտ», – ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել