«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում, քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»: 

©️ Լառա Ահարոնյան

Նման ապազգային քարոզը պատերազմող երկրում անընդունելի է և հղի է վտանգներով:
------------------------------------------------------------------------------------

Իսկ մեր Հերոսը Վիտալի Բալասանյանն է:

Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը.

«Բոլոր նրանք, ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն, թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ, եթե «Սասնա ծռեր»-ի ծրագիրն իրականանա, և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանություններն այնպես թշնամանան Ռուսաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջանա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտանիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջարկում ու չեն էլ կարող առաջարկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն՝ իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում, գիտակցված կամ ոչ՝ կարևոր չէ»։

©️ Վահան Իշխանյան

Հ.Գ. «Ամեն ղեկավար՝ տասնապետ, զորավար, նախարար, որ հրաժարվում է մեռնել իր Հայրենիքի համար, հանցագործ է։ Ամեն ճշմարիտ իշխանություն՝ տասնապետություն, նախարարություն, ենթադրում է ավելի բարձր բարոյական իշխանավորի, քան իշխվողի մոտ»։

Գարեգին Նժդեհ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել