«Երեկ և այսօր նախարարների ասուլիսների շքերթ է. լրագրողների հետ հանդիպելու առիթը ՎՊ հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելն է, որը նրանք անում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, Տ. Սարգսյանը, չբավարարվելով այդ հանձնարարությունը կառավարության նիստում հրապարակային հնչեցնելով հետո անձամբ է նախարարներին հանձնարարել հերքել ՎՊ ներկայացրած բոլոր մեղադրանքները, որոնք առնչվում են իրենց գերատեսչություններին։
Սակայն գործադիրի ղեկավարը հերթական անգամ անհարմար վիճակում է հայտնվել։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝ ՎՊ հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ քննարկվել է համապատասխան գերատեսչություններում, նախարարների 90 տոկոսը ստորագրել է հաշվետվությունների տակ, ընդունել իր մեղքն ու կարճ ժամանակում վերացրել խախտումները՝վճարելով «հավելագրումների արդյունքում պետական բյուջեին հասցված վնասը», իսկ կտրոններն ուղարկել ՎՊ։ Հետաքրքիր է, թե ինչն են հերքում այդքանից հետո»,– գրում է թերթը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում