Ֆիլադելֆիայի երդվյալ ատենակալների դատարանն ամերիկյան Johnson&Johnson ընկերությանը պարտավորեցրել է 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել Մերիլենդի բնակչի դատական հայցի դիմաց, քանի որ դեղամիջոցի օգտագործումը հանգեցրել է տղամարդու կրծքագեղձերի մեծացմանը, գրում է The Wall Street Journal-ը:

Տղամարդը պնդել է, որ հակափսիխոտիկ Risperdal դեղամիջոցի օգտագործումը մեծացրել է նրա կրծքագեղձերը, և ընկերությունը պատշաճ կերպով չի նախազգուշացնել այդ վտանգի մասին:

Նա դեղամիջոցն օգտագործել է մանկության տարիներին՝ 2003-ից 2008 թվականներին, շիզոֆրենիայի բուժման համար: Կողմնակի ազդեցությունն արտահայտվել է կրծքագեղձերի հյուսվածքի աճով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել