Նիհարած ու քաղցած արջերը Կանադայի ափերին թափառում են և ձուկ որոնում, և սա՝ ձմեռային քուն մտնելուց արդեն մեկ ամիս առաջ։ Պատճառն այն է, որ կտրուկ տաքացման հետևանքով նվաել է նրանց հիմնական սնունդ հանդիսացող սաղմոնի պոպուլյացիան։ Այս շոկային կադրերը լուսանկարիչ Ռոլֆ Հիքերն արել է Բրիտանական Կոլումբիա շրջանի ափամերձ հատվածներում։

Մենք սովոր ենք արջերին տեսնել կուշտ, տռզած վիճակում, հատկապես՝ ձմեռային քուն մտնելուց առաջ։ Իրականում արջերը հենց այդպիսի տեսք էլ պետք է ունենան։ Սակայն Կանադայի այս արջերին առանց տխրության ու հուզմունքի նայել հնարավոր չէ։

Տեղի արջերը սովի են մատնվել սաղմոնի անբավարարության պատճառով։ Պրոֆեսիոնալ ձկնորսների բառերով՝ վերջին 50 տարվա ընթացքում այս տարի էր, որ սաղմոնի ամենաքիչ քանակությունն է գրանցվել։

Այս ձկնատեսակի պոպուլյացիայի վրա մեծ ազդեցություն է թողնում մարդկային գործունեությունը՝ դրանց բազմացումը, որն աղտոտում է ջուրը և ձկների շրջանում հիվանդություններ առաջացնում։ Պատճառ են հանդիսանում նաև կլիմայի փոփոխությունը, ջրի ջերմաստիճանի բարձրացումը։

Համեմատության համար հարկ է նշել, որ Ալյասկայում արջերը ձմռանը պատրաստվում են բավարար քանակությամբ սաղմոն ուտելով, և այնտեղի բնապահպանները հրապարակում են երջանիկ, կուշտ արջերի նկարները։ Կանադայում իրավիճակը, ընդհակառակը, ժպիտ չի առաջացնում։ Կանադայում ձկնորսության և օվկիանոսի նախարարությունը հայտնում է, որ երկրի կլիման երկու անգամ ավելի արագ է տաքանում, քան մոլորակում ընդհանրապես, ինչն էլ խստորեն ազդում է վայրի սաղմոնի պոպուլյացիայի վրա։

Տեղի կազմակերպություններն արդեն սկսել են միջոցներ ձեռնարկել։ Վերջերս բարեգործական Mamalilikulla First Nation ընկերությունը կերակրել է քաղցած արջերին։ Սաղմոնի մոտ 500 դի, որոնք տրամադրել է տեղի ձկնաբուծարանը, լցվել է ափային հատվածում, որտեղ հաճախ հայտնվում են արջերը։

Վերջին տարիների ընթացքում արջերի պոպուլյացիայի թիվը ևս նվազել է, մասնավորապես՝ Բրիտանական Կոլումբիայում։ Սրա պատճառը որսն ու բնական միջավայրի կրճատումն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել