Ամբողջ աշխարհում ծխողների թվի աճի հետ մեկտեղ աճում է նաև ծխող կանանց թիվը: Կար ժամանակ, երբ կանանց կողմից ծխելը լավ նշան չէր և ամեն կերպ քողարկվում էր: Փոխվել են ժամանակը, սովորույթներն ու վերաբերմունքը ծխելու նկատմամբ:

Ի՞նչ է նշանակում լինել ծխող կին

Հետաքրքիր հարց է. ծխող կին լինելը մեր հասարակության մեջ նշանակում է համարձակություն… Դե, ինչպես նաև մազերի և հագուստի մեջ արդեն արմատավորված տհաճ հոտ, ձեռքերն անընդհատ լվալու անհրաժեշտություն, ատամնաշարի հետ կապված խնդիրներ (փառ, փչացում), վատ հոտառություն… Կարելի է հավերժ շարունակել: Անընդհատ խնամված տեսք ունեցող կանանց համար, ովքեր միշտ ձգտում են լինել գեղեցիկ, ունենալ շլացուցիչ ժպիտ, ինչպես նաև իրենց բույրը թողնել շրջապատի հիշողության մեջ, սիգարետն իրական խնդիր է:

Ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը

Եթե այսպիսի հարց առաջանար մի քանի տարի առաջ, միգուցե դժվար լիներ գտնել այնպիսի լուծում, որը և՛ կպահպաներ սիրելի սովորության փորձառությունը, և՛ ավելի քիչ վնաս կհասցներ առողջությանը, և՛ կազատեր սիգարետի կողմից ստեղծվող անհարմարություններից: Այժմ, սակայն, ծխելը չթողնողների համար կա լուծում՝ ի թիվս մեզ ամենածանոթ IQOS-ի: Այն չունի կպչուն հոտ, սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար է, վերականգնում է հոտառությունն, ու դրա յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ չէ ձեռքերը լվանալ:

Ինչո՞ւ հենց IQOS

Եթե մի փոքր ուսումնասիրեք համացանցը, կգտնեք այս սարքի բազմաթիվ առավելություններ: Ի տարբերության սիգարետի, որը ծխելու ընթացքում այրում է թութունը՝ այդպիսով արտազատելով շուրջ 6000 վնասակար նյութ, IQOS-ը տաքացնում է թութունը՝ այդպիսով 95%-ով նվազեցնելով մարդու առողջությանը հասցվող վնասը: Բացի այդ՝ օգտագործողն ընդմիշտ ազատվում է մազերի, հագուստի, բերանի խոռոչի տհաճ հոտից, ատամնաշարին հասցվող վնասից: Իսկ տեսե՞լ եք նոր IQOS-ի դիզայնը… Բռնիչի, լիցքավորիչի և սարքի բոլոր բաղկացուցիչ մասերի գունային լայն ընտրություն, որոնց միջոցով կարող եք ստեղծել Ձեզ համար ցանկալի համադրությունը և ընդգծել Ձեր ինքնատիպությունը: Եկեք անկեղծ լինենք, կնոջ համար ամենատհաճ բանն այլ կնոջ կրկնելն է… Հավաստիացնում ենք Ձեզ՝ այս դեպքում դա բացառվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել