ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ 15 դպրոցում տեղադրված է ական: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դպրոցի մոտ են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, շտապ բուժօգնության, մարզպետարանի աշխատակիցներ: Երեխաները և մանկավարժները տարհանվել են:

Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյուզալյանը տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել