Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի անավարտ սիգարը որոշել են վաճառել, գրում է The Daily Telegraph-ը:

Ինչպես նշվում է, Չերչիլի անավարտ սիգարը բարձրացրել է «Կոլիզեում» թատրոնի հսկիչը 1953 թ.-ին: Նրա խոսքերով, նա տեսել է, թե ինչպես է Չերչիլն այն գցել հատակին:

Որոշ ժամանակ անց նա գրել է վարչապետի նստավայր՝ իր գտածոյի մասին աշխարհին պատմելու խնդրանքով:

Ուղիղ մեկ շաբաթ անց կինը պատասխան է ստացել վարչապետի անձնական քարտուղարից, որտեղ ասվում էր, որ Չերչիլը դեմ չէ:

«Նա, իհարկե, դեմ չէ և իրոք գնահատում է ձեր բարի կամքը»,- ասվում էր նամակում:

Այս պահին սիգարը աճուրդի է հանվել: Այն նախատեսում են վաճառել 7.3 հազար դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել