Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի և ամերիկացի մոդել Հեյլի Բոլդուինի (դերասան Ստեֆան Բոլդուինի դուստրը և կինոաստղ Ալեք Բոլդուինի զարմուհին) հարսանեկան ճոխ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին (չնայած նրանք պաշտոնապես իրենց ամուսնությունը գրանցել էին դեռևս մեկ տարի առաջ):
Եվ ահա, վերջապես պարոն և տիկին Բիբերներն իրենց երկրպագուներին ուրախացրել են՝ հրապարակելով հարսանեկան լուսանկարները:
22-ամյա Հեյլիի հարսանեկան զգեստի դիզայները Վիրջիլ Աբլոն է, որը 2018-ի մարտից զբաղեցնում է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդու հագուստի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Հարսանեկան զգեստը բաց մեջքով էր և ասեղնագործված մարգարիտներով, իսկ չորս մետրանոց քողի վրա ասեղնագործված էին «Միայն մահը կբաժանի մեզ» խոսքերը: Հեյլին զարդերից կրել է 123 հազար դոլարանոց ադամանդե ականջօղեր:
Ավելի ուշ՝ պսակադրությանը հաջորդող երեկույթի ժամանակ, հարսնացուն մեկ այլ սպիտակ զգեստ է կրել:
Զույգը նաև լուսանկար է ցուցադրել, որտեղ պատկերված են նրանց ամուսնական մատանիները: Մոդելի ձեռքերին Tiffany Soleste-ի երկու ադամանդներով մատանիներ են՝ 3125 և 2150 դոլար արժողությամբ, իսկ 25-ամյա փեսան բավարարվել է պարզ 950 դոլարանոց Tiffany Classic ամուսնական մատանիով: