Այս կանայք շատ բան են ունեցել՝ հաջողություն, հարստություն, սեր ու միլիոնավոր երկրպագուներ, սակայն, ցավոք, չեն ունեցել այն, ինչն ամենակարևորն է՝ պարզ կանացի երջանկություն։
Կոկո Շանել
Նորաձևության աշխարհում Կոկո Շանելը շատ բանի է հասել, իսկ ահա անձնական կյանքում նա հաջողություններ չի գրանցել։ Նա այդպես էլ չի ամուսնացել և չի զգացել մայրանալու բերկրանքը։ Երիտասարդ տարիքում Կոկոն մի քանի անգամ աբորտ է արել, ինչն էլ հանգեցրել է անպտղության։
Շանելն ազդեցիկ ու հարուստ տղամարդկանց հետ շատ սիրավեպեր է ունեցել, սակայն նա նրանց դիտարկել է պարզապես որպես հովանավորներ, որոնք օգնում էին իրագործել իր բոլոր գաղափարները։
Լուրջ հարաբերություններ, որոնք կավարտվեին ամուսնությամբ, Կոկոն այդպես էլ չի ունեցել։ «Իմ մայրն ամուսնացել է մեծ սիրո արդյունքում, և ողջ կյանքում միակ բանը, որ արել է, լացելն է եղել։ Այնպես որ, սիրուց ոչ մի լավ բան սպասել չի կարելի»։
Միրեյ Մատյո
Իր ողջ կյանքը ֆրանսիացի հայտնի երգչուհին նվիրել է միայն բեմին։ Նրան պաշտում էին երկրպագուները, սակայն նա երբեք տղամարդուց չի ստացել առաջարկություն և նախընտրել է միայնակ մնալ։
Մի անգամ Միրեյը, ամեն դեպքում, որոշեց ռիսկի գնալ և ամուսնանալ մի հարուստ ու ազդեցիկ բիզնեսմենի հետ, սակայն երբ վերջինս կնոջից պահանջեց հրաժարվել կարիերայից, Միրեյն անհապաղ չեղարկեց նշանադրությունը։
«Սա իմ գիտակցված ընտրությունն է։ Ես բացարձակապես ոչինչ չեմ զոհաբերել։ Իմ կյանքում երկու կարևոր բան կա՝ երգեցողությունն ու ընտանիքս՝ մայրս, եղբայրներս և քույրերս»։
Ֆաինա Ռանևսկայա
Տաղանդավոր դերասանուհին կյանքն անց է կացրել միայնության մեջ։ Նա բազմաթիվ անհաջող սիրավեպեր ու անփոխադարձ սերեր է ունեցել։
Ամենայն հավանականությամբ, ոչ բոլոր տղամարդկանց ճաշակով էին Ռանևսկայայի սրամիտ, կծու արտահայտությունները, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ Այսօր էլ շատերս հաճույքով կարդում ենք սիրո ու սեռերի փոխհարաբերությունների մասին նրա աֆորիզմները։
«Կյանքը շատ կարճ է այն սննդակարգերի, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա վատնելու համար»։
Վերոնիկա Կաստրո
Մեքսիկական հայտնի «Հարուստները ևս լալիս են» սերիալի դերասանուհու բախտը տղամարդկանց հարցում երբեք չի բերել։ Նրան կա՛մ դավաճանում էին, կա՛մ նեղացնում և հիասթափեցնում։
Ժամանակի ընթացքում Կաստրոն հասկացավ, որ չարժի նեղվել սեփական միայնությունից, քանի որ նման կերպ ևս կարելի է երջանիկ լինել։
«Ես միշտ լսում էի, որ միայնակ մայր եմ։ Ե՞վ։ Իմացե՛ք՝ ես անգամ հպարտ եմ, որ միայնակ մայր եմ»։
Մառլեն Դիտրիխ
Այս դերասանուհին դարձել է մի ամբողջ դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշ։ Նա առանձնանում էր իր շքեղ ու նուրբ ամբարտավանությամբ։ Սակայն նրա անձնական կյանքն այնքան էլ հաջողակ չէր։ Ամուսինը սիրուհի ուներ, ում հետ ապրում էր հայտնի կնոջ հաշվին։
Դերասանուհին այլ սիրավեպեր ևս ունեցել է, որոնք լավ ավարտ չեն ունեցել, հետևապես, իր ծերությունը նա դիմավորել է միայնության մեջ։
«Գրեթե յուրաքանչյուր կին կցանկանար հավատարմություն պահպանել, սակայն խնդիրն այն է, որ պետք է գտնել տղամարդու, ում հետ դա կարող ես անել»։