Ժամանակակից աշխարհում մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կնոջ գեղեցկության ու արտաքինի մասին։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին է եղել կինը մեր թվարկությունից առաջ։ 

Գիտնականները որոշեցին, որ պետք է փորձեն վերստեղծել մեր թվարկությունից առաջ գոյություն ունեցած կանանցից մեկի կերպարը։ Դա, իհարկե, հնարավոր դարձավ 1996թ․-ին Անգլիայում հայտնաբերված կնոջ կմախքի շնորհիվ, որը վերականգնվել ու պահվել էր թանգարանում։ 

Այս կմախքի միջոցով հետազոտողները վերցրել են ԴՆԹ-ի տվյալներն ու վերստեղծել կնոջ կերպարը, ով ապրել է Երկրի վրա 7.500 տարի առաջ։ Կինը մոտավորապես 35-40 տարեկան է, մուգ մաշկով ու մազերով ու գեղեցիկ, շագանակագույն, արտահայտիչ աչքերով։ 

Կնոջ պատկերը ստանալու համար հետազոտողները ծախսել են մոտավորապես 6 ամիս, քանի որ նրա արտաքինի ճշգրիտ վերստեղծումը բավականին բարդ էր, ու այսպիսի բան արվում էր առաջին անգամ։ Սակայն հետազոտողները ոչ միայն վերստեղծեցին նախնադարից մեզ հյուր եկած անծանոթուհու կերպարը, այլ նաև նրան անուն տվեցին։ 

Կասպլեյա. այսպես է այսուհետ այն կնոջ անունը, ում կարողացան վերականգնել արտաքին առումով։ Կինն իր անունը ստացել է հենց այն լեռան անունից, որտեղից որ հայտնաբերվել է նրա կմախքը։ Գիտնականները նաև պարզեցին, որ նա իր գեներով չափազանց մոտ է Փոքր Ասիայի բնակիչների գեներին, իսկ գեների մյուս մասը տիպիկ նախնադարյան մարդու գեներ են։ Այսինքն՝ պարզ դարձավ, որ կինը, հնարավոր է, Միջին Ասիայի բնակիչների նախամայրերից է եղել։ 

Կասպլեյան, ինչպես նախնադարյան բոլոր մյուս կանայք, ոչ թե զբաղվել է հավաքչությամբ, այլ ձկնորս է եղել։ Նա ու իր ժամանակակից կանայք, ում հետ ինքը կիսել է քարանձավը, նախընտրել են զբաղվել ձկնորսությամբ ու օգնել իրենց ամուսիններին սնունդ հայթայթելու հարցում։ 

Չնայած ձկնորսական հակումներին՝ Կասպլեյայի ԴՆԹ-ն պատմում է այն մասին, որ կինն ավելի խոշոր անասունների որսով չի զբաղվել․ նա, ինչպես մյուս կանայք, ուղղակի զբաղվել է մանր որսով իր բաժին քարանձավը պահելու ու ուտելիքը պատրաստելու համար․ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել