Քորթնի Քարդաշյանը, որն այս օրերին Հայաստանում է, Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ․ «Ինչպե՞ս եք»: Սա Քորթնիի երևանյան առաջին լուսանկարն է` իր կողմից հրապարակված:

Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները Հայաստան են ժամանել երեկ՝ ուշ երեկոյան: Քիմը՝ որպես հատուկ զեկուցող, ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։

Սա Քորթնիի հայաստանյան առաջին այցն է: Քիմն ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների կապակցությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել