Ալկոհոլի շոտլանդական արտադրող Glenlivet-ը Լոնդոնում ներկայացրել է վիսկիի պարկուճների սահմանափակ շարք, որոնց օգտագործման համար պետք չեն բաժակներ, սառույց։ Այս մասին գրում է Market Watch-ը:

Յուրաքանչյուր պարկուճ պարունակում է 23 մլ վիսկիի կոկտեյլ: Ընկերությունը հավաստիացնում է, որ պարկուճի կեղևը չի ազդում խմիչքի հատկությունների վրա, այլ, ընդհակառակը, թույլ է տալիս զգալ «պայթուցիկ համը»։

Կոկտեյլների ընդամենը երեք համ կա՝ փայտային, ցիտրուսային և կծու: Capsule հավաքածուի յուրաքանչյուր համը մշակվել է հայտնի բարիստա Ալեքս Կրատենի հետ միասին: Մինչև հոկտեմբերի 13-ը նորույթը կարելի է փորձել իր բարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել