1in.am-ը գրում է.
Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները երկրպագուների հետ միասին որոշել են 2012/13թթ մրցաշրջանի լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին:
Քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել Դոնեցկի «Շախտյոր»-ի ներկայացուցիչները: 2012/13թթ մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչվեց ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն, լավագույն ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Լուչեսկուն այդ մրցանակին արժանացավ 7-րդ անգամ, ընդ որում՝ 6-րդ անգամ անընդմեջ:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Օդեսայում, Ուկրաինայի սուպերգավաթի խաղարկությունից առաջ:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_195921.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել