Հղիությունը երջանիկ ու հետաքրքիր ժամանակաշրջան է, բայց և շատ պատասխանատու: Ահա 10 արգելքներ, որոնց պետք է ենթարկվի յուրաքանչյուր հղի կին:
Չի կարելի 3 կգ-ից ավելի ծանրություն բարձրացնել, հատկապես արգանդի բարձր տոնուս ունեցող հղիներին: Ծանրությունից որովայնային շրջանի ճնշումը բարձրանում է, որը կարող է հանգեցնել վիժման:
Արգելվում են ռենտգենյան ճառագայթները և ֆլյուրոգրաֆիան, քանի որ առկա է պտղի նյարդային համակարգի խանգարման վտանգ,-փոխանցում է erkusov.am-ը:
Ալկոհոլի ու թմրամիջոցների պարբերաբար կիրառումը 10 տոկոսով ավելացնում է թերաճ և 30 տոկոսով՝ մահացած և 60 տոկոսով՝ խեղաթյուրված պտղի լույս աշխարհ գալու հավանականությունը:
Չի կարելի նաև տարվել ակտիվ սպորտով, ինչպես օրինակ՝ ծանր ատլետիկան, լեռնագնացությունը, ձիասպորտը, հեծանվասպորտը: Փոխարենը ցուցված են լողը, մաքուր օդում քայլելը, հատուկ մարմնամարզությունը:
Խստիվ արգելվում են շաքարի փոխարինիչները, քանի որ նրանք պարունակում են քիմիական նյութեր: Մասնավորապես՝ ցիկլամատն ու սախարինը երեխայի մոտ կարող են առաջացնել քաղցկեղային ուռուցքներ և նյարդային համակարգի խախտումներ:
Չի թույլատրվում սոլյարին և արևի տակ երկար մնալը. ուլտրամանուշակագույնը պտղի վրա բացասաբար է ազդում: Կնոջ օրգանիզմում ավելանում է վերերիկամային և արական հորմոնների արտադրությունը, ինչն էլ հանգեցնում է հղիության բարդությունների կամ դադարեցման: Թուլանում է նաև իմունիտետը:
Խորհուրդ չի տրվում նաև զբաղվել վիբրո և հիդրոմերսումներով, որոնց հետևանքով բարձրանում է ճնշումը: Սաունաներն ու շոգեբաղնիքները նույնպես հակացուցված են, քանի որ ջերմությունից և խոնավությունից լայնանում են արյունատար անոթները, առաջանում է հաճախասրտություն, շնչառական խանգարումներ:
Ցանկացած տեսակի դեղամիջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:
Եվ վերջապես, չպետք է տարվել սուրճով ու թունդ թեյով: Կոֆեինը թափանցում է պտղի օրգանիզմ և առաջացնում թերզարգացում, նյարդային ու սրտային խանգարումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել