Եթե պետության մեջ իրավական ռեժիմի պայմաններում կարող է ձևավորվել բանդա, նախօրոք պլանավորել մարդ առևանգելու խմբակային գործողություն, հետո իրականացնել այն ու պատասխանատվության չենթարկվել, ավելին՝ ազատ հանրային քաղաքական-քաղաքացիական գործունեություն վարել, ապա կարող է լինել ընդամենը երկու վարկած. առաջին՝ չկա պետություն, և չկա իրավական ռեժիմ, որի պայմաններում ցանկացած բանդա անում է այն, ինչ ցանկանում է:

Երկրորդ՝ չկա իրավական պետություն: Կա իր քաղաքացիներին ահաբեկելու ճանապարհով գնացող ռեժիմ, որը բռնություն կիրառելու քարտ բլանշ է տրամադրում տարատեսակ բանդաների ու հովանավորում դրանց գործունեությունը:

Այս զարհուրելի տեսարանի պատասխանատուն Հայաստանում հաստատված ռեժիմն է, և սա ձնծաղիկն էր: Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն ռեժիմի հետ, վտանգված են, ֆիզիկապես են վտանգված: Լինի տան մուտքի մոտ, փողոցում, թե գրասենյակում՝ բոլորը վտանգված են: Սա ռեժիմի կողմից հստակ մեսիջ է իր կարծիքը չկիսող բոլոր քաղաքացիներին: Կրկնում եմ՝ բոլոր քաղաքացիներին:

Կից նյութն այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել