Անգլուհի Շարլոտ Ուոլթոնը հարսանիքի առթիվ եղունգներ աճեցրեց, որի նյութի մեջ ավելացրել էր հանգուցյալ հոր աճյունամոխիրը: Այդ մասին հայտնում է The Sun-ը:

Ուոլթոնը ցանկանում էր, որ հայրը՝ Միք Բարբերը, մասնակցի հարսանիքին և իրեն ուղեկցի դեպի խորան: Սակայն Բարբերը մահացավ քաղցկեղից ապրիլին: Աղջկա զարմիկը խորհուրդ տվեց մատնահարդարումն անելիս օգտագործել հոր աճյունամոխիրը: Ուոլթոնին դուր եկավ գաղափարը:

Նա հոր մոխիրն ավելացրեց ակրիլային փոշու մեջ, որն էլ օգտագործվեց եղունգներն աճեցնելու համար:

Ուոլթոնի խոսքով ՝ այնպիսի զգացողություն է ունեցել, որ հայրը ձեռքը բռնել է: Նա հավելեց, որ այդ օրը նրանք «ավելի մոտ էին, քան հնարավոր էր»: Անգլուհին ասաց նաև, որ ինքը պահել է բոլոր եղունգները և կախել է տանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել