Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Իրաքի ցուցարարներին և կառավարությանը կոչ են արել Բաղդադում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, գրում է The Guardian պարբերականը:

Ինչպես հայտարարել է Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժանին Հենիս-Պլասհարթը, ՄԱԿ-ում վշտացած են հոկտեմբերի 1-ին սկսված բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների մեծ թվով: Նա նաև կողմերին կոչ է արել առկա խնդիրը լուծել բանակցային ճանապարհով:

«Խորապես վշտացած եմ մարդկային կյանքերի անիմաստ կորստով. պետք է վերջ տալ այս ամենին: Ես կողմերին կոչ եմ անում դադար տալ և խորհել: Բռնության մեղավորներին պետք է պատասխանատվության ենթարկել»,- ընդգծել է Հենիս-Պլասհարթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել