Antifake.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` մեկ ամիս առաջ Հակոբ Ավագյանը նշանակվեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: Մինչ այդ, Հակոբ Ավագյանը շուրջ յոթ ամիս զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը, որտեղից ազատվել էր 2019-ի փետրվարին։ Ազատման պատճառները հայտնի չէին, իսկ ահա իշխանական էլիտա վերադառնալու հարցում, որոշ տվյալներով, Հակոբ Ավագյանին օգնել են ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ ունեցած հարաբերությունները։

Այդուհանդերձ հատկանշականը ոչ թե Հակոբ Ավագյանի ազատում-նշանակումներն են, այլ այս գործչի կերպարը։ Պարզվում է՝ հեղափոխության ջատագովները միանգամայն այլ պատկերացումներ ունեն ընտանիքի, ընտանեկան արժեքների և սոցիալական պատասխանատվության մասին։ Հակոբ Ավագյանի պարագայում խնդրահարույց էր այն փաստը, որ նա իր պաշտոնական կենսագրության մեջ չի մատնանշում, թե քանի երեխա ունի։

Սրան կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե դատական տեղեկատվական Datalex համակարգից չտեղեկանայինք, որ 2018թ. նոյեմբերի 23-ին Հակոբ Ավագյանի դեմ քաղաքացի Ս. Բ. կողմից ներկայացվել է քաղաքացիական հայցադիմում` երեխայի սերման փաստը հաստատելու պահանջով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել