Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակությունը՝ Նադիր Սալիֆովը, որն ավելի հայտնի է Գուլի անունով, փոխել է բնակության վայրը՝ Թուրքիայից տեղափոխվելով Քաթար: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, հայտնում է Ura.ru-ն ՝ հղում անելով հանցագործ աշխարհի աղբյուրին:

Ըստ հրապարակման աղբյուրի, հատուկ ծառայությունների օգնությամբ Գուլին Քաթարում բնակության թույլտվություն է ստացել և այժմ գտնվում է տեղի իշխանության պաշտպանության տակ: Հանկարծակի տեղափոխման պատճառը, ինչպես նշվեց, կարող է լինել հանցագործ աշխարհի՝ Սալիֆովին ունեցած հարցերը: Մասնավորապես, քրեական շրջանակներում դժգոհ են այն փաստից, որ Գուլին իր կյանքը ցուցադրում է սոցիալական ցանցերում:

Մի քանի օր անընդմեջ հանցագործ աշխարհի հեղինակությունները փորձել են Սալիֆովին «գողերի հանդիպման» կանչել, բայց վերջինս խույս է տվել հանդիպումից՝ փոխելով հեռախոսահամարն ու բնակության վայրը:

Սեպտեմբերին հաղորդվեց, որ օրենքով գողերը որոշել են հավաքվել, որպեսզի Սալիֆովին զրկեն օրենքով գողի կոչումից: Դրա պատճառը Սալիֆովի համագործակցությունն է Արման Ջումանգելդիևի (Արման Դիկի) հետ, որը ենթադրաբար, ախատում է Ղազախստանի հատուկ ծառայությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել