Մի քանի տարի առաջ օրենք էր ընդունվել, որով պարտադրվում էր օկեանարիումներին և այլ վայրերին, որտեղ ծովային կաթնասունների են շահագործում, վերանայել իրենց աշխատանքի սկզբունքները: Գլխավոր պայմանը անազատության մեջ կենդանիների բազմացման արգելքն էր, իսկ ամբողջ կյանքում որպես «արտիստ» աշխատած կենդանիների համար պահանջվում էր ստեղծել վերականգնողական կենտրոններ, քանի որ նրանց չի կարելի բաց թողնել վայրի բնության գիրկը. այդ կենդանիները պատրաստ չեն ինքնուրույն կյանքին, հաղորդում է Nat-geo-ն:

Զվարճանքի ջրային որոշ զզբոսայգիներ հետևել են նոր կանոնին, դրանց թվում է, օրինակ, Բալթիմորի Ազգային ակվարիումը: Սակայն դրանք բավական սակավաթիվ են: Անգամ շատ սիրված ամերիկյան SeaWorld կենտրոնը վերականգնողական կենտրոններ է ստեղծել միայն կետադելֆինների համար:

Ներկայումս և՛ կետերը, և՛ դելֆինները շարունակում են ապրել ժամանցային կենտրոններում մշտական հիմունքներով, բազմանալ և ելույթ ունենալ հանրության առաջ:

«Մենք պետք է մեկընդմիշտ վերջ դնենք այդ դաժան ինդուստրիային»,- ասել է Նիք Սթյուարդը, որը World Animal Protection կազմակերպության ղեկավարն է:

Այդ նպատակին հասնելու համար զբոսաշրջության ոլորտի առաջատարները որոշել են անմիջական ճնշում գործադրել խախտումներով աշխատող զբոսայգիների վրա: TripAdivsor խոշորագույն զբոսաշրջային ծառայությունը հայտարարել է իրենց կենդանիների համար վերականգնողական կենտրոններ չստեղծած օկեանարիումների տոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Կենդանիների պաշտպանության հարցում սա նրանց առաջին քայլը չէ. 2016 թվականից այստեղ կոնտակտային կենդանաբանական այգիների տոմսեր չեն վաճառվում, որտեղ մարդիկ ուղիղ շփման մեջ են մտնում կենդանիների հետ: Իսկ 2018 թվականին TripAdivsor-ն իր վաճառքներից հանել էր նաև այն ատրակցիոնների տոմսերը, որտեղ կենդանիները մասնակցում են «նվաստացուցիչ շոուներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել