Երկու օր է՝ իշխող քաղաքական ուժի պատգամավորները նեղսրտում են, թե ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր հայտարարության մեջ առանձնացրեց ԲՀԿ-ին:

Վերհիշելով անցածը, վերլուծելով իրավիճակն ամենասկզբից (քաղաքական մեղադրանքներ, սանիկներ, դատարանների շրջափակում, վնգստալ և այլն)՝ նկատեցի, որ ԲՀԿ-ին հատուկ նշելն ունի չափազանց պարզ պատճառ:

ԱԺ-ում ունենք 3 քաղաքական ուժ: «Իմ քայլ»-ի շարժառիթը՝ ՍԴ նախագահին հեռացնելու, սոսկ քաղաքական ամբիցիա է: «Լուսավորն» առնվազն խախտեց օբյեկտիվության սահմանը, քանի որ հենց սկզբից հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, մինչդեռ օբյեկտիվ կլինեին, եթե սպասեին երկրորդ կողմին և գոնե հայտարարեին, որ դիրքորոշում կհայտնեն այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանին հարցեր կտան ԱԺ նիստում ու կստանան պատասխաններ:

Փաստորեն, միակ խմբակցությունը, որին կարող էր դիմել Հրայր Թովմասյանը, մնացել էր ԲՀԿ-ն:

Զարմանում եմ, որ զարմացել կամ նեղսրտել եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել