Թուրքիայում, Ստամբուլի փողոցներից մեկում մի անցորդ հետաքրքիր տեսարան է նկարահանել: Կատուն տեսնում է վազող խոշոր մկանը և ընկնում է նրա ետևից: Նա արդեն բռնում է մկան պոչից, երբ հանկած որոգայթում հայտնված մուկը անսպասելի փոխում է մարտավարությունը. նա շուռ է գալիս և գրոհում է, ֆշացնելով թռնելով թշնամու վրա, որը չափսերով տասնյակ անգամ գերազանցում է իրեն: Կատուն շփոթված նահանջում է և առանց ընթրիքի է մնում: Հաղթանակ տարած մուկը վազում է դեպի մոտակա պատն ու անհետանում ճեղքի մեջ՝ օպերատորի ծիծաղի ներքո:

Իսկ փոքրիկ գիշատիչը շոկի մեջ մնում է իր տեղում կանգնած, ակնհայտորեն չհասկանալով, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել