Ինձ արդեն բավականին հարազատ դարձած հարգելի գործ կարող և ռեժիմի հրահանգով ռեպրեսիաներ իրականացնղ քննիչներ ու դատախազներ, գիտեմ, որ մտահոգված եք: Նաև գիտեմ, թե ինչեր եք խոսում ձեր շրջապատներում․ «Մենք ի՞նչ անեք, հո՞ մեզ բոլորին չեն նստացնելու», «Հաջորդ իշխանությունը թող գիծը քաշի ու անցնի առաջ», «Մեզ հրահանգել են, արել ենք: Հաջորդ իշխանությունն էլ կգա, կհրահանգի, սրանց կփակենք»:

Ոչ, հարգելիներս, հաջորդ իշխանությունը ո՛չ սրանց նման է լինելու, ոչ էլ նախորդների: Չեն հրահանգելու, այսօրվա ապօրինի հրահանգ կատարողներն ու ռեպրեսիաների իրագործման մասնակիցներն էլ, միանշանակ, քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝ օրենքի տառին համապատասխան: Ով թաթախվել է ապօրինությունների մեջ, պատասխան է տալու, պլստալու շանս չունի: Հույսներդ կտրեք, որ հաջորդ իշխանության մոտ էլ ռեպրեսիաների գործիք եք աշխատելու՝ ստանալու համար այսօրվա ձեր արածների ինդուլգենցիան, որովհետև ռեպրեսիաներ չեն լինելու, ձեր կարիքն էլ չի լինելու, որովհետև հեղափոխություն լինելու ա, ու էս երկիրը երկիր ա դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել