Բոլորս էլ երազում ենք տարվա մեջ առնվազն մեկ անգամ ծով գնալու մասին: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես են վայելելու արևի տաք ճառագայթները, լողալու բյուրեղյա մաքրություն ունեցող ջրում, հանգստանալու ոսկե ավազի վրա, չէ՞ որ հենց այսպես է մարդկանց մեծ մասի հանգիստն անցնում ծովափերում: Սակայն իրականում կան նաև բացառություններ: Չինաստանի ժողովուրդն ունի իր նախասիրությունները՝ կապված լողափերում հանգստի հետ: Կողքից դրանք փոքր-ինչ տարօրինակ ու զավեշտալի են թվում: Անգամ կարելի է մտածել, որ չինացիները լողալ չգիտեն:

Հարկ է նշել, որ փոքրից մեծ՝ չինացիները ժամանակն անցկացնում են ցամաքում: Քչերը կան, որոնք լողում են ջրում: Սովորաբար նրանք նստում են ափին և մի փոքր թրջում ոտքերի թաթերը: Միայն մի քանի մարդու կհանդիպեք, որոնք իսկապես լողում են և վայելում ծովի ջրի տաքությունը, սակայն վերջիններս էլ հրաժարվում են լողալ այն ժամանակ, երբ ծովը փոքր-ինչ ալեկոծվում է և ցածր ալիքներ են առաջանում: Այդ ժամանակ միայն խիզախներն են ջրին հանդիպակաց գնում, այն էլ՝ պարտադիր փրկարար օղակներով:

Կարելի է ենթադրել, որ չինացիները լողափ են գնում արևային լոգանք ընդունելու և գեղեցիկ արևայրուք ստանալու համար: Սակայն այնտեղ մարդիկ իրականում նախապատվություն են տալիս ապիտակաթույր մաշկին՝ առանց պիգմենտացիայի և արևայրուքի: Եվ եթե հաշվի առնենք, որ բնակչության մեծ մասը բավականին դժգույն մաշկ ունի, ապա կարելի է վստահորեն ասել, որ նրանք խուսափում են ուլտրամանուշկագույն ճառագայթներից և ամեն կերպ պաշտպանվում են արևի ճառագայթներից: Սովորաբար չինացիները լողափերում նստում են հովանոցների տակ, թղթախաղ են խաղում կամ պիկնիկ կազմակերպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել