Կանադացի զբոսաշրջիկը Բելգիա մեկնելիս լուսանկարել է անոմալ ամպեր: Այդ մասին հայտնում է News.com.au-ն:

31-ամյա լուսանկարիչ և ուռուցքաբան Դորոն Բեռլինի լուսանկարում պատկերված են գմբեթաձև ամպեր զանգակատան ֆոնի վրա, նրանց միջով թափանցում են արևի ճառագայթները: Լուսանկարի հեղինակը նշել է, որ կոմպոզիցիան իրեն չափազանց հաջողված թվացել՝ գեղեցիկ ճարտարապետության և փայլուն լույսի պատճառով, որը ստեղծեց հորձանուտի պատրանք:

Լուսանկարը վիրուսային է դարձել և համեմատվել է հետ հոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավի հետ: «Այս ամպամած երկինքը իսկապես նման էր Վան Գոգի գործին: Նման պահերին դուք սկսում եք լավ հասկանալ, թե ինչը կարող է ոգեշնչել նկարչին»,- մեկնաբանել է Դորոն Բեռլինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել