21-ամյա արգենտինացին թևին դաջվածք անելուց մեկ շաբաթ անց որոշում է աշխատանքի անցնել ոստիկանությունում։ Այնտեղ նրան մերժում են՝ պատճառաբանելով, որ մարմնի վրա դաջվածք կա, և այդ ժամանակ արգենտինացին որոշում է ինքնուրույն ազատվել խոչընդոտից։ Կարդալով համացանցում տեղ գտած խորհուրդները և նայելով տեսանյութեր՝ նա փորձում է պեմզայով մաքրելու մեթոդը, սակայն դա չի աշխատում, և նա ստիպված փորձում է խոհանոցային քերիչով։
Տղան քերիչով ջանասիրաբար քերում է իր դաջվածքը, և արդյունքում թևի այդ հատվածը դառնում է արնախառը զանգված։ Տղան պատմել է, որ այդ գործընթացը շատ ցավոտ է եղել, և թևն ուժեղ արնահոսել է։ Նա նաև նշել է, որ ոչ մեկին խորհուրդ չէր տա դիմել այս քայլին, սակայն ինքը գոհ է, քանի որ կարողացել է հասնել ցանկալի արդյունքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել